Բրիտանական Muse ռոք խմբի նոր գրված Survival («Վերապրել») երգը ընտրվել է Լոնդոնում հուլիսի 27-ին մեկնարկող 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի պաշտոնական երգ։
Ընտրությունը կատարվել է Օլիմպիադայի մեկնարկից մեկ ամիս առաջ։
Երգը հնչելու է մարզիկների մարզադաշտ դուրս գալու ժամանակ, մեդալները հանձնելու արարողությունների ժամանակ եւ լինելու է երաժշտական հիմնական թեման Օլիմպիադան լուսաբանող բոլոր հեռուստաընկերությունների հաղորդումներում։
«Մենք շատ ուրախ ենք հայտարարել, որ Muse-ի Survival-ը ընտրվել է Լոնդոնի օլիմպիական հանձնաժողովի կողմից որպես հիմնական պաշտոնական երգ։ Մեթը երգը գրել է` մտքում ունենալով Օլիմպիադան, այն հաղթանակի հասնելու ուժեղ ձգտումների եւ վճռականության մասին է։ Մենք շատ ուրախ ենք, որ Օլիմպիադան ընտրեց մեր երգը` պաշտոնապես ներկայացնելու Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերն ամբողջ աշխարհում», – գրել է ռոք խումբը իր ինտերնետային կայքէջում։
Armenian News
No comments:
Post a Comment