Moody's վարկանիշային գործակալությունը ղարաբաղյան հակամարտության վերսկսման հավանականությունը բնութագրել է որպես Ադրբեջանին սպառնացող «չափավոր» վտանգ։
«Ադրբեջանին շնորհված Baa3 վարկանիշը հիմնականում հիմնված է այդ երկրի կառավարության ֆինանսական բարձր ներուժի վրա, որի հիմքում ընկած է վերջին տարիներին նավթային եկամուտների աննախադեպ աճը», – ասված է Ադրբեջանի վերաբերյալ տարեկան վարկանիշային զեկույցում, որը Moody's գործակալությունը հրապարակել է անցած շաբաթավերջին։
Ադրբեջանի վարկանիշային հեռանկարը գնահատելով որպես «կայուն»՝ գործակալությունը, այնուհանդերձ, նշում է, որ այդ երկիրը շարունակում է տնտեսապես եւ ինստիտուցիոնալ առումով թույլ մնալ։
Զեկույցում «շատ բարձր» է գնահատված Ադրբեջանի ֆինանսական ներուժը՝ շուրջ 40 միլիարդ դոլարի հասնող արտասահմանյան ակտիվների եւ ՀՆԱ-ի ընդամենը 10.5 տոկոսը կազմող «ցածր» արտաքին պարտքի շնորհիվ (4.8 միլիարդ դոլարի)։
Armenian News
No comments:
Post a Comment